10 մայիսի 2010 - 16:55 AMT
120 մարզիկներ են մասնակցել թիավարության Հայաստանի պատանիների առաջնությանը

Մայիսի 4-ից 9-ը Երևանում անցկացվել է թիավոլորասահքի, ակադեմիական թիավարության և բայդարկա կանոէի Հայաստանի պատանիների առաջնությունները` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին:

Առաջնությունը կազմակերպվել և անցկացվել է Հայաստանում Կանոէի ֆեդերացիայի կողմից: Առաջին 3 տեղերի համար 8 մարզաձևերում պայքարել են 120 մարզիկներ` Երևանից, Հրազդանից և Սևանից:

Ընդհանուր հաշվարկով թիմային և անհատական մրցապայքարում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների և պատվոգրերի է արժանացել 90 մարզիկ: Առաջին տեղը զբաղեցրած մարզիկները հետագայում պայքարելու են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցելու համար: