12 մայիսի 2010 - 21:43 AMT
Բեռլինում տեղի ունեցավ պաշտպանության նախարարների հանդիպում

Մայիսի 11-ին Բեռլինում տեղի ունեցավ Աֆղանստանի միջազգային անվտանգության ուժերի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ավարտից հետո մասնակից երկրների անունից հռչակվել է կոմյունիկե, որով կողմերը հաստատել են, որ շարունակելու են իրենց օժանդակությունը Աֆղանստանում կայունության հաստատման գործին` հանուն միջազգային անվտանգության և կայունության ամրապնդման, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: