14 մայիսի 2010 - 18:36 AMT
Դավիթ Հայաթ. Նուռը լավագույն միջոցն է քաղցկեղի դեմ

Քաղցկեղի բուժման «Pitie-Salpetriere» կլինիկայի պրոֆեսոր Դավիթ Հայաթը գիրք է հրատարկել լավ սննդակարգի միջոցով այդ հիվանդության կանխարգելման մասին: Գիրքը կոչվում է «Իսկական սննդակարգ քաղցկեղի դեմ»: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, քաղցկեղը կանխարգելող մրգերի թվում պրոֆեսորն առանձնացրել է նուռը, հատկապես նռան հյութը, որպես լավագույն բնական անտիօքսիդանտ: Այդ մրգատեսակն ու Հնդկաստանից բերվող համեմունքը` կուրկուման, պաշտպանում է շագանակագեղձի և թոքերի քաղցկեղից: Սակայն, ինչպես նշում է բժիշկը, քաղցկեղը կանխելու լավագույն միջոցը չծխելն է: