20 մայիսի 2010 - 11:30 AMT
Հայաստան է ժամանում Արգենտինայի արտաքին գործերի նախարարը

Մայիսի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան կժամանի Արգենտինայի արտաքին գործերի նախարար Խորխե Տայանան:

Այցի ընթացքում նախատեսված են Խորխե Տայանայի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Նախարար Խորխե Տայանան մայիսի 21-ին կմասնակցի նաեւ Հայաստանում Արգենտինայի դեսպանության բացման պաշտոնական արարողությանը: Նույն օրը տեղի կունենա Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպումից անմիջապես հետո Էդվարդ Նալբանդյանն ու Խորխե Տայանան հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: