25 մայիսի 2010 - 17:34 AMT
Ադրբեջանը ցանկանում է մեկուսացնել Ռուսաստանին ղարաբաղյան խնդրի լուծումից

Ադրբեջանի բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում չմիջամտի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում ՀՅԴ ներկայացուցիչ, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Ըստ նրա, Բաքուն փորձում է չեզոքացնել ՌԴ ազդեցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում: «Թուրքիան նաև Ռուսաստանի առջև Հայաստանին վերաբերող հարցեր է դնում: Ես գտնում եմ, որ ՀՀ իշխանություններն ու Սփյուռքը պետք է աշխատեն այդ ուղղությամբ: Անհրաժեշտ է կասեցնել նման քայլերը, որոնք ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի դեմ»,-ասել է Նավոյանը: