29 մայիսի 2010 - 18:37 AMT
Սերժ Թանկյանն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում

2010 թվականի օգոստոսին կկայանա System of a Down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանի մեծ համերգը: Այդ մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցերից մեկում երգչի պաշտոնական էջում տեղակայված հայտարարությունից: Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հաստատվեց նաև armeniacalendar.com կայքում, որտեղ նաև հաղորդվում է, որ համերգը կկայանա օգոստոսի 12-ին, սակայն այդ օրը պաշտոնապես հաստատված չէ:

Սերժ Թանկյանի համերգի մասին հաղորդող ցուցապաստառներն արդեն կախված են քաղաքում, սակայն ոչ մի մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: