1 հունիսի 2010 - 13:11 AMT
Արթուր Աբրահամի փրոմոութերն առաջարկում է Աբրահամ-Ֆրոչ մենամարտն անցկացնել Մայորկայում

Արթուր Աբրահամը (Գերմանիա) և Կառլ Ֆրոչը (Անգլիա) չեն կարողանում որոշել իրենց մենամարտի անցկացման վայրը, որը տեղի է ունենալու «Super Six» մրցաշարի 3-րդ փուլի շրջանակներում:

Աբրահամի փրոմոութեր Կալե Զաուերլանդն առաջարկել է, որպեսզի մենամարտը տեղի ունենա Մայորկայում (Իսպանիա), բայց Ֆրոչը և նրա թիմը հրաժարվել են շոգ կլիմայի պատճառով:

Ֆրոչը ցանկանում է, որպեսզի մենամարտը կայանա Նոթինգհեմում կամ ԱՄՆ-ում, իսկ Աբրահամի թիմն առաջարկում է մարտն անցկացնել Գերմանիայում կամ եվրոպական մեկ այլ երկրում:

«Բանը ֆինանսների մեջ է: Մենք Նոթինգհեմի վերաբերյալ ոչ մի առաջարկ չենք ստացել, այնպես որ այնտեղ հաստատ չենք մեկնի: Մենք չենք ցանկանում նաև մարտն անցկացնել ԱՄՆ-ում: Կա երկու տարբերակ` Ցյուրիխը կամ Մայորկան, ինձ ավելի շատ դուր է գալիս վերջինը»,- հայտարարել է Զաուերլանդը: