1 հունիսի 2010 - 21:14 AMT
Իրանի բանակը ներխուժել է Հյուսիսային Քուրդստան

Մեկ ամսվա ընթացքում PJAK խմբին ոչնչացնելու նպատակով ռմբակոծման ենթարկված Գանդիլ լեռան ուղղությամբ, որտեղ գտնվում էր ահաբեկչական կազմակերպության գլխավոր շտաբը, Իրանի բանակը հունիսի 1-ին սկսել է հերթական ռազմական գործողությունը; Սկզբում Իրաքին սահմանակից մի քանի բնակավայր ռմբահարվել են հեռահար զենքից, այնուհետև Իրանի զինվորները սահմանն անցել են և դիրքեր են գրավել Չոման գյուղի շուրջը:

Հաղորդման համաձայն, Իրանի բանակը 5 կմ առաջ է գնացել Իրաքի տարածքում: Մոտակա գյուղերի ազգաբնակչությունը լքում է մարտական գործողությունների գոտին:

Հյուսիսային Իրաքում գտնվող աղբյուրները վկայում են, որ Իրանի բանակը պատրաստվում է Գանդիլ լեռան վրա տեղակայված ահաբեկչական կազմակերպության դեմ լայնամասշտաբ գործողություն իրականացնել;