«Ռուսաստանը անթույլատրելի է համարում Գազայի հատվածի շրջափակումը և պատրաստ է բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերել», - այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով «Ազատության նավատորմի» հետ պատահած միջադեպը:
Գազայի շուրջ տեղի ունեցած միջադեպի մասին խոսելով, նախարարը հայտարարել է. «Մենք խոսել ենք Գազայի շրջափակման անթույլատրելիության մասին: Պաղեստինցիների միասնության ջանքերը նույնպես արդյունքի չեն հասնում, քանի որ դրանց խանգարում են դրսի ուժերը»: Նա ցավով նշել է, որ «անհրաժեշտ էր, որ արյուն թափվեր, որպեսզի միջազգային հասարակությունը ուշադրությունը սևեռեր Գազայի վրա»:
Ս.Լավրովը նշել է, որ Ռուսաստանը բազմաթիվ անգամ մարդասիրական օգնություն է ցուցաբերել Գազայի հատվածին և շարունակելու է ցուցաբերել նաև հետագայում, հաղորդում է Պրայմ- ՏԱՍՍ-ը:
Մայիսի 31-ի գիշերը Իսրայելի հատուկ նշանակության ջոկատը իրականացրել է « Ազատության նավատորմի» զավթման գործողությունը: Նավատորմը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Պաղեստինի շրջափակված գոտի: