3 հունիսի 2010 - 16:19 AMT
Հունիսի 8-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կայցելի Ստամբուլ

Հունիսի 8-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կայցելի Ստամբուլ: Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության մամլո ծառայությունը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ հրավիրել է Վլադիմիր Պուտինին մասնակցել Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդաժողովի երրորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Ստամբուլում հունիսի 8-ին:

«ՌԴ վարչապետը երախտագիտությամբ ընդունել է հրավերը: Միաժամանակ կողմերը պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել ՌԴ վարչապետի առաջիկա աշխատանքային այցի շրջանակներում»:

Զրուցակիցները քննարկել են նաև առևտրատնտեսական հարաբերություններին և տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր: