Հունիսի 6-ին Մոսկվայում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում է 10 բռնցքամարտիկ, հավաքականի գլխավոր մարզիչն է Ռաֆայել Մեհրաբյանը:
Արթուր Խաչատրյանը (81 ք/կ) հաղթել է ադրբեջանցի բռնքամարտիկ Ռամոզան Մոհամեդովին` 7:2 հաշվով, այնուհետև նաև Յոհանիս Միլիտոպոլիսին (Հունաստան):
2008 թ. Եվրոպայի փոխչեմպիոն Ցոլակ Անանիկյանը (91 ք/կ) 4:0 հաշվով հաղթել է Մաթեուս Մալուդուին (Լեհաստան): Դերենիկ Գիժլարյանը (51 ք/կ) 16:4 հաշվով առանց դժվարության հաղթել է Նորբերտ Կալուցեին (Հունգարիա):
2008 թ. Օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր Հրաչիկ Ջավախյանը (64 ք/կ) ավելի ուժեղ գտնվեց Ֆինլանդիայի մարզիկ Ալեքսանդր Վասիլևից, իսկ աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր և Աշխարհի գավաթի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը (75 ք/կ) հաղթեց Սանին Պոր Վրոչային (Խորվաթիա):
Սամվել Մաթևոսյանը (69 ք/կ) և Կարեն Այլազյանը (54 ք/կ) պարտվեցին ու հետագա մարտերից դուրս մնացին:
Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (48 ք/կ) և Արա Պուլուզյանը (60 ք/կ) դեռ ռինգ դուրս չեն եկել, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: