9 հունիսի 2010 - 18:57 AMT
Հայաստանի ՀՀՏ ոլորտի առաջատարները «Առանց փողկապի հանդիպում» կանցկացնեն հունիսի 12-13-ը

Հունիսի 12-13-ը Ծաղկաձորում հերթական «Առանց փողկապի հանդիպման» ժամանակ ՀՀՏ ոլորտի առաջատարները կքննարկեն տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կրթության առկա խնդիրները: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ՏՏ Ձեռնարկությունների միության (UITE) մամլո ծառայությունից, համաժողովի մասնակիցները կքննարկեն կրթական գործընթացի մասնակիցների մոտիվացիաների բարձրացման, բուհերի ու բիզնեսի միջև կապերի կարգավորման, բուհերի` որպես գիտատեխնիկական կենտրոնների վերականգնման, պրոֆեսիոնալ կրթության և օտար լեզուների խնդիրները:

Ծրագրվում է, որ քննարկմանը կմասնակցեն ՀՀ կրթությաn և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Ֆորումի կազմակերպիչներն են ՏՏ Ձեռնարկությունների միությունը (UITE), Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունը: Ֆորումն անցկացվում է Մրցունակ մասնավոր սեկտոր CAPS/USAID Ծրագրի աջակցությամբ: