9 հունիսի 2010 - 19:40 AMT
Արտակ Հանեսյան. «Ամերիաբանկը» ընդունել և հաստատել է 20,2 մլն գումարի 12 հայտ` փոքր ՀԷԿ-երը ֆինանսավորելու համար

«Մենք ուզում ենք մասնակցել գերմանական KfW զարգացման բանկի փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման ծրագրին: Արդեն հայտ ենք ներկայացրել, քանի որ ֆինանսավորումը կատարվում է դրամով և երկարաժամկետ է», - ասել է «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցերին: Նա նաև նշել է, որ ներկայում «Ամերիաբանկը» 8 տարի ժամանակով, 11 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկ է տրամադրում փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման համար:

Ա.Հանեսյանը հիշեցրեց, որ բանկը փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորումն սկսել է 2009 թ. նոյեմբերից և ներկայում 12 հայտ է ներկայացվել` 20,2 մլն դոլար ընդհանուր գումարի, որից 4,7 մլն –ն արդեն տրամադրվել է:

«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լևոն Արևշատյանի /b> խոսքերի համաձայն, նոր ՀԷԿ-երը 6-7 տարվա ընթացքում իրենց ծախսը կփոխհատուցեն, իսկ 8 տարի ժամանակով տրված վարկը ընկերություններին հնարավորություն կտա սեփական ռեսուրսներն ապահովել` շահույթի հաշվին: