9 հունիսի 2010 - 20:59 AMT
Թեհրանը ՄԱԿ ԱԽ բանաձևն անվանել է «սխալ քայլ»

Թեհրանը դիտարկում է ՄԱԿ ԱԽ բանաձևը, որը նախատեսում է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառում, որպես «սխալ քայլ»: Ինչպես հաղորդում է AFP-ն, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը: «Բանաձևը սխալ քայլ է: Դա ոչ կառուցողական և անադրյունավետ որոշում է և այն չի օգնի կարգավորել իրավիճակը: Մենք կարծում ենք, որ այդ որոշումն ավելի կբարդացի իրավիճակը»,- ասել է Ռամին Մեհմանփարասթը:

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը ձայների մեծամասնությամբ հաստատել է Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու կետը: Բրազիլիայի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել, իսկ Լիբանանի պատվիրակությունը ձեռնպահ է մնացել: