11 հունիսի 2010 - 16:42 AMT
Հայաստանի ազգային պատկերասրահի կարևորագույն խնդիրը օդափոխության համակարգն է

«Ազգային պատկերասրահը մեր հանրապետության կարևորագույն մշակութային կենտրոններից մեկն է: Այն ոչ միայն ցուցադրություն է այլ գիտական մտքի զարգացում»-այս մասին Երեևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ազգային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը:

Այսօր թանգարանն ունի բազմաթիվ խնդիրներ, ամենակարևորը, դա ընդհանուր օդափոխության համակարգն է. «ստեղծագործություններն էլ են շնչում»,- ասաց Փարավոն Միրզոյանը:

«Մշակույթի նախարարության հետ միասին ամեն ինչ արել ենք Ճապոնիայից համապատասխան սարքավորումները բերելու և աշխատանքները ռեստավրացիայի ենթարկելու համար»,- նշեց ՀԱՊ-ի տնօրենը:

Նա հավելեց, որ «Թանգարանային գիշեր»-ի շրջանակներում պատկերասրահ մեկ օրում այցելեց 7000 մարդ: «Այցելուների հոսքը շատ լավ է, բայց մյուս կողմից բացասական է, քանի որ ժողովուրդը վճարունակ չի և թանգարան է այցելում միայն ամսվա վերջին, երբ մուտքն անվճար է, մնացած օրերին համեմատաբար քիչ են այցելուները»,- նշեց նա: Ըստ Միրզոյանի, թանգարանում գործում է անվճար համակարգ, որը նախատեսված է մինչև 7 տարեկան երեխաների, հայրենական պատերազմի մասնակիցների համար:

Պատկերասրահի տնօրենը ափոփելով ասաց, որ սեպտեմբեր ամսին Ա. Պուշկինի անվ. կերպարվեստի թանգարանում Մոսկվայում կցուցադրվեն պատկերասրահի հավաքածուի 120 աշխատանքներ: