
Կիևը բանակցել է ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք Ռումինիայի ու Բուլղարիայի հետ խտացված գազի տերմինալ են կառուցում Վրաստանում: Հանդիպման արդյունքում Ուկրաինան պայմանավորվել է ռուսական գազի այլընտրանքի մասին, հայտնել է Ուկրաինայի վառելիքի և էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոն:
«Ուկրաինան շուրջ 5 մլրդ խմ գազ կգնի առաջին փուլում և ևս 5-ը`երկրորդ փուլում, ընդհանուր առմամբ գնելով 10 մլրդ խմ»,-նշել է Բոյկոն:
Նա հայտնել է, որ տերմինալի շինարարությունը 10 մլրդ դոլար կարժենա Ուկրաինային, սակայն, կառուցելով տերմինալ Օդեսայում, Կիևը կկարողանա այլընտրանք գտնել ռուսական գազին:
Ըստ պաշտոնյաի, «ծրագիր կա Եվրամիության հետ, որի շրջանակներում ֆինանսավորման ընդհանուր գումարը կկազմի շուրջ 3 մլրդ դոլար»,-որի շրջանակներում էլ Ուկրաինան կառաջարկի տերմինալի կառուցման նախագիծը, հայտնում է «Կովկասյան հանգույցը»: