14 հունիսի 2010 - 13:23 AMT
Աղետի գոտու 1624 ընտանիք կապահովվի բնակարաններով

Ընթացիկ տարում նախատեսվում է աղետի գոտում 1624 ընտանիք ապահովել բնակարաններով, այդ թվում Գյումրիում` 1056, Լոռու մարզի գյուղական վայրերում`306, Սպիտակում` 220, Ստեփանավանում 42 ընտանիք: Այդ մասին կառավարության մամլո կենտրոնում հայտնել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: «Աղետի գոտու բնակիչներին բնակարաններով ապահովելու հայեցակարգը գտնվում է ՀՀ նախագահի, ինչպես նաև բնակարանների բաշխումով զբաղվող հանձնաժողովի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Ըստ նրա, շինարարական աշխատանքների ավարտին հրավիրվում են մասնագետներ, որոնք իրենց եզրակացությունն են տալիս կատարված աշխատանքին` ապահովելու համար 9 բալ սեյսմակայունությունը»: Վարդան Վարդանյանը հավելել է, որ բաշխումը կատարվում է հրապարակային վիճակահանությամբ: