14 հունիսի 2010 - 14:05 AMT
Ճանապարհները կարևոր ռազմավարական նշանակություն ունեն Արցախի համար

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին այցելել է Մարտունի շրջկենտրոնում գործող դաշտային շտաբ-ճամբար: Նախագահը Մարտունու շրջանում ճանապարհների շինարարության ու վերականգնման գործում ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ շինարարների եւ պաշտպանության բանակի զինծառայողների հանձնել է արժեքավոր նվերներ ու դրամական պարգեւներ:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ճանապարհների բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների կապակցությամբ եւ նշել, որ այն ռազմավարական կարեւոր նշանակություն ունի հանրապետության համար:

Միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, նրա առաջին տեղակալ Էդիկ Բարսեղյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: