17 հունիսի 2010 - 15:39 AMT
ՀԱԿ-ի տնտեսական ծրագիրը տեսականորեն կարող է օգտագործվել ՀՀ իշխանությունների կողմից

Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած «100 քայլ» տնտեսական ծրագիրը տեսականորեն կարող է օգտագործվել ՀՀ իշխանությունների կողմից, այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: «Բայց, եթե գործող իշխանությունն այն կիրառի, դա կնշանակի ներկայիս օլիգարխիկ համակարգի փլուզում, քանի որ տվյալ ծրագիրն առաջին հերթին ենթադրում է տնտեսության ազատականացում: Հենց դրա համար էլ ՀՀ իշխանությունները չեն օգտագործ այդ ծրագիրը»,-ասել է նա:

Անդրադառնալով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին` Վահագն Խաչատրյանն ասել է, որ գնալով տնտեսական ճգնաժամը Հայաստանում խորանալու է, քանի որ ներկայիս հարկահավաքման գործընթացը, երբ հարկերը հավաքվում են մանր ու միջին բիզնեսից, կհանգեցնի վերջինիս վերացմանը: