17 հունիսի 2010 - 20:11 AMT
Արթուր Բաղդասարյան. Անվտանգության համաշխարհային մարտահրավերներին միասին իմակայելն ավելի արդյունավետ կլինի

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Քննարկվել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի և Չինաստանի Պետական խորհրդի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ անվտանգության համաշխարհային մարտահրավերներին միասին դիմակայելն ավելի արդյունավետ կլինի թե' Հայաստանի, թե' Չինաստանի համար, ուստի երկու երկրների միջև համագործակցության խորացումն այդ ոլորտում կարևոր է:

Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, հաղորդում է ՀՀ ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը: