18 հունիսի 2010 - 19:46 AMT
Հունիսի 18-ին Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին

Հունիսի 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին:

ՀՀ նախագահն այնուհետև հանդիպումէ ունեցելԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր:

Նախագահի մասնակցությամբ հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և համանախագահներն անդրադարձել են համանախագահների` Հայաստան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: