Հունիսի 18-ին Հայաստանի Ազգային Ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի` ոստիկանության ընթացիկ բարեփոխումների թեմայի շուրջ նիստի ժամանակ տեղի ունեցավ բարեփոխումների ռազմավարության քննարկումը:
ՀՀ ոստիկանության ղեկավարի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացրեց ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունները, որոնք կկիրառվեն ոստիկանության գործունեության բոլոր ոլորտներում ողջ երկրի մասշտաբով: Երկրում բարեփոխումների փաթեթը նաև ներառում է ԵԱՀԿ աջակցությամբ մշակված համայնքային ոստիկանության մոդելի կիրառում, ոստկանության կրթության, ոստիկանություն-լրատվամիջոցներ հարաբերությունների, հանրային կարգի պահպանման կատարելագործում: Ոստիկանության բարեփոխման ծրագրում նաև նախատեսվում է գենդերային ռազմավարության մշակում ԵԱՀԿ աջակցությամբ:
Ժողովրդավարական իրավապահ համակարգի խթանման և անվտանգության ոլորտի ներկայացուցիչների հմտությունների կատարելագործման ուղիները, ինչպես նաև օրենսդրական և կառուցվածքային փոփոխությունների նախաձեռնությունը քննարկվեց Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի, խորհրդարանականների, պետական համակարգի այլ ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և անվտանգության ոլորտի փորձագետների կողմից:
«Մեր արդյունավետ համագործակցության շնորհիվ մենք մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը դարձրել ենք բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը, որը և անկասկած կխթանի անվտանգության էլ ավելի բարձրացմանը և վստահությանը ոստիկանության նկատմամբ: Ժողովրդավարական իրավապահ համակարգը առանցքային նշանակություն ունի օրենքի գերակայության և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների խրախուսման գործում», - հայտնեց Հրայր Կարապետյանը, հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը: