19 հունիսի 2010 - 12:38 AMT
Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում ռուսական եկեղեցու հիմնարկեքի արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում ռուսական եկեղեցու հիմնարկեքի եւ խաչի կանգնեցման հանդիսավոր արարողությանը:

Արցախի նախագահը կարեւորել է երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը եւ նշել, որ այդ գործում մեծ է հատկապես Արցախի ռուսական համայնքի դերը:

Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներ եւ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրեր, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունը: