21 հունիսի 2010 - 16:09 AMT
Հայաստանի պետբյուջեի մուտքերը 2010 թվականին գերազանցում են մինչճգնաժամային 2008 թվականի ցուցանիշները

Եթե Հայաստանի տնտեսության կայունացման միտումները շարունակվեն նույն տեմպերով, ապա Հայաստանի պետբյուջեի 2010 թվականի մուտքերը լրջորեն կգերակատարվեն, մամլո ասուլիսում լրագրողներն է ասել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Միակ բավականին վատ ցուցանիշը երկրի տնտեսության մեջ դա գնաճն է: Իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի մինչ տարեվերջ մենք ունենանք այն ցուցանիշը, որը նախատեսված է բյուջեով»,-ասել է նա` հավելելով, որ գրանցված մակրոտնտեսական ցուցանիշները ևս անդրադառնում են երկրի բյուջեի վրա: Ըստ պատգամավորի, Հայաստանի պետբյուջեի մուտքերը 2010 թվականին գերազանցում են մինչճգնաժամային 2008 թվականի ցուցանիշները:

Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2010 թվականի հունվար-մայիսին Հայաստանի ՀՆԱ-ի ծավալն ավելացել է 8,8 տոկոսով 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Բացի այդ, սպառողական գների աճը ընթացիկ տարվա հունվար-մայիսին 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7,6 տոկոս: Բյուջեով նախատեսված տնտեսական աճը 1,2 տոկոս է, իսկ գնաճը կազմում է 4±1,5 տոկոս: