22 հունիսի 2010 - 18:17 AMT
Երևանում քննարկել են միջուկային մաքսանենգությանն առնչվող հարցեր

Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ հունիսի 22-ին կազմակերպվել է «Միջուկային և ռադիոակտիվ նյութերի ապօրինի փոխադրման և պահպանման կանխարգելման սցենարներ» թեմայով ՀՀ-ԱՄՆ նախապատրաստական աշխատաժողովը:

Աշխատաժողովին մասնակցում էին ԱՄՆ պետդեպարտամենտի «Միջուկային մաքսանենգության կանխարգելման» ծրագրի մասնագետներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ինչպես նաև` ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Երկուստեք նշվեց խնդրո առարկայի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների միջև առկա սերտ փոխգործակցության շարունակականության անհրաժեշտության մասին, ներկայացվեցին առաջարկներ առաջիկայում կայանալիք միջուկային մաքսանենգության ոլորտում գործնական սցենարների կիրառմամբ սեմինարի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: