28 սեպտեմբերի 2001 - 22:46 AMT
ԿՈՎԿԱՍԻ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՍԱՏԱՐԵԼ ԵՆ ԳԼՈԲԱԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը Վաշինգթոնում հայտարարել է, որ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները իրենց աջակցությունն են հայտնել գլոբալ ահաբեկչության դեմ պայքարին:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի են հայտնել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամլո ծառայությունում, դեսպան Ջոնսը հայտարարել է, որ այս կամ այն պետության կոնկրետ գործողությունները հակաահաբեկչական կոալիցիայի անդամների եւ այդ երկրների իշխանությունների քննարկումների առարկա են:
Հինգշաբթի ՀՀ նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել էր, որ ի պատասխան ամերիկյան կողմի դիմումին, պաշտոնական Երեւանը տրամադրել է օդային միջանցք, որից ԱՄՆ-ը արդեն օգտվել են: Գաբրիելյանը հրաժարվել է խոսել գործողության մանրամասների մասին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: