Բաթումիում ընթանում է Եվրամիության Սևծովյան ավազանի Երկրների սահմանակցային համագործակցության ծրագրի (Black Sea CBC) կառավարող կոմիտեների առաջին նիստը: Նիստի նախաձեռնողն ու կազմակերպիչը եվրոպական ու եվրոատլանտյան կառույցներ ինտեգրման գծով Վրաստանի պետնախարարի աշխատակազմն է` Աջարիայի կառավարության աջակցությամբ:
Սահմանակցային համագործակցության ծրագիրն իրականացվում է Եվրոպական Հարևանության քաղաքականության շրջանակներում և նպատակ ունի տարածաշրջանային նախագծերի իրականացման ճանապարհով աջակցել Սևծովյան տարածաշրջանում համագործակցության զարգացմանը:
Ծրագիրը նախատեսում է աջակցություն տեղական ներկայացուցչություններին, քաղաքապետարաններին, ոչ կառավարական սեկտորին և ընդգրկում է այնպիսի առաջնայնություններ, ինչպիսիք են տուրիզմի զարգացումը, շրջակա միջավայրի պահպանությունը, համագործակցությունը մշակույթի և կրթության ոլորտում, էներգետիկան և տրանսպորտը:
Ծրագիրը միավորում է Սևծովյան ավազանի 10 երկրներին` Հայաստան, Վրաստան, Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, Ուկրաինա, Թուրքիա, Մոլդովա, Ռուսաստան և Ադրբեջան:
Նիստի ընթացքում նախատեսվում է որոշել ընտրության ընթացակարգերն ու իրականացնել առաջիկա նախագծերն ու 2010-2011թթ. գործողությունների ծրագիրը, հաղորդում է Գրուզիա-Օնլայնը: