1 հուլիսի 2010 - 13:37 AMT
Բասկետբոլի կանանց հավաքականը դուրս է եկել ԵԱ C դիվիզիոնի կիսաեզրափակիչ

Հունիսի 30-ին «Միկա» մարզահամալիրում տեղի են ունեցել բասկետբոլի կանանց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլի խաղերը:

A խմբում հանդիպել են Հայաստանի և Անդորրայի հավաքականները: Հայ բասկետբոլիստուհիներն ակտիվ են սկսել խաղը և ողջ խաղի ընթացքում առաջատար էին: Խաղն ավարտվել է 71:47 հաշվով Հայաստանի օգտին:

Հայաստանի հավաքականը A խմբում 6 միավորով 1-ին տեղում է` հաղթելով բոլոր 3 խաղերում: Խմբում 2-րդ տեղում է Մոլդովայի հավաքականը:

B խմբում Մալթան հաղթել է Ուելսին 81:43 հաշվով և 4 միավորով դարձել խմբի առաջատար, 2-րդ տեղում Շոտլանդիայի հավաքականն է:

Հուլիսի 2-ին կիսաեզրափակչում կհանդիպեն Հայաստանը և Շոտլանդիան, Մոլդովան և Մալթան: