4 հուլիսի 2010 - 18:32 AMT
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Երևան

Հուլիսի 4- ն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Երևան: Թռիչքուղու վրա նրան դիմավորել են ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, Երևանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը: Այցի ընթացքում նախատեսվում են Քլինթոնի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԳՆ ղեկավար ԷդվարդՆալբանդյանի հետ: