8 հուլիսի 2010 - 14:11 AMT
Արա Նաջարյան. Գլենդեյլի լավագույն բժիշկները հայերն են համարվում

Գլենդեյլի բնակչությունը հասնում է 250 000-ի, որոնցից 100 000 հայեր են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը: Ըստ նրա, Գլենդեյլում բնակվում են պարսկահայեր, սփյուռքահայեր, ինչպես նաև Հայաստանից արտագաղթած հայեր: Ընդ որում, նա նշեց, որ Գլենդեյլի հայերը հարգված մասնագետներ են` փաստաբաններ, բժիշկներ, գործարարներ: «Գլենդեյլի լավագույն բժիշկները հայերն են համարվում»,-նշել է նաև` հավելելով, որ այդ հարցում ամերիկացիները նույնիսկ որոշ չափով նախանձում են հայերին:

Ընդ որում, նա նշել է, որ 2003-ին իր Հայաստան կատարած վերջին այցից հետո երկիրը շաt է փոխվել և նշել է, որ դա կնպաստի ամերիկահայերի հոսքի ավելացմանը դեպի Հայաստան: Քաղաքապետի խոսքերով, դա թույլ կտա նրանց ավելի մոտիկից ծանոթանալ իրենց մշակույթի ու երկրի հետ: