9 հուլիսի 2010 - 21:52 AMT
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր Սերժ Լագոշին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշին, ինչպես նաև նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, պատվիրակության կազմի մեջ մտել են սենատորներ Օդեթ Տերադը և Ֆիլիպ Դալիեն: Հանդիպման ընթացքում նախագահը Սերժ Լագոշին ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված վերջին զարգացումները և մտավախությունները, ինչպես նաև պատասխանեց Սերժ Լագոշի և նրա պատվիրակությանը հետաքրքրող հարցերին:

Երկրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման գործին մասնակցելու համար: Լագոշն, իր հերթին նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անհրաժեշտ է նոր ուժով առաջ մղել` կանխարգելելով միջազգային անտարբերությունը, որի հետևանքով տեղի ունեցավ 20-րդ դարի հերթական ցեղասպանությունը` Ռուանդայի Ցեղասպանությունը: