21 սեպտեմբերի 2001 - 03:23 AMT
ԵՐԵՎԱՆԻ ԱՐՎԱՐՁԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ Է «ՀՈՒՅՍԻ ԱՎԱՆ» ՄԻԿՐՈՇՐՋԱՆԸ
Երեւանի քաղաքապետարանը գերմանական «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին տրամադրել է 16 հեկտար տարածություն մայրաքաղաքի արվարձանում` «Հույսի ավան» միկրոշրջանի կառուցման համար: Յոթ տարվա ընթացքում այստեղ նախատեսվում է կառուցել 200 առանձնատուն տնամերձ հողատարածություններով, 150 տեղանոց հանրակրթական դպրոց արհեհստագիտական-տեխնիկական ուսումնարան, պոլիկլինիկա, առեւտրի կենտրոն, մարզավայր: Տները տրամադրվելու են սոցիալապես անապահով ընտանիքներին: Նախագծի իրականացման համար «Դիակոնիա» հիմնադրամը մտադիր է ներդնել 10 միլիոն դոլար: Շինարարությունում նախատեսվում է գործադրել տեղի աշխատուժը եւ օգտագործել տեղի շինանյութը: Շինարարությունը կսկսվի սույն թվականի հոկտեմբերին: Արդեն հաջորդ տարի առաջին բնակիչները կտոնեն նորաբնակությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: