Հուլիսի 13-ին Ռուսաստանի հասարակական-քաղաքական կենտրոնի խորհրդաժողովների դահլիճում տեղի կունենա ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը Մոսկվայի Հայկական կազմակերպությունների համաժողովի հետ: Այդ մասին հաղորդել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ, համաժողովի խորհրդի անդամ Յուրի Նավոյանը:
Մոսկվայի հայկական կազամերպությունների համաժողովը հիմնադրվել է 2010 թվականի փետրվարին Մոսկվայի հայ համայնքի կազմակերպությունների ու միավորումների միջև կայուն փոխհարաբերությունների հաստատման ու ամրապնդման և հեռանկարային համատեղ նախագծերի քննարկման և Հայաստանի, Արցախի ու ողջ հայկական աշխարհի հետ հարաբերությունների ամրապնդման նպատակով:
Համաժողովի նպատակն է համախմբող հարթակի ստեղծումը, որը կներկայացնի բոլոր կազմակերպությունների շահերը և չի հավակնի առանձին կազմակերպությունների իրավունքի վրա: Համաժողովի հիմնադիրներն ելնում են այն թեզից, որ միասնությունն ու համերաշխությունը բազմազանության պահպանման դեպքում լիարժեք համայնքի ձևավորման բանալին են: