19 սեպտեմբերի 2001 - 23:40 AMT
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Շաբաթ օրը երկօրյա այցով Երեւան կժամանի Ռուսաստանի Պետական Դումայի պատվիրակությունը` հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: Ռուսական հյուրերը կհանդիպեն նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Ազգային ժողովի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում կքննարկվեն Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունների պայմանագրային-իրավական հիմքերի առկա վիճակին ու զարգացմանը, էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառում երկու դաշնակից երկրների համագործակցությանը վերաբերող հարցերը: Ենթադրվում է ահաբեկչության դեմ պայքարի մասին համատեղ հայտարարության ընդունում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: