5 օգոստոսի 2010 - 18:02 AMT
Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների դատական հայցերի նախապատրաստմամբ պետք է զբաղվի մեկ միասնական կառույց

Միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը կոչ է անում ստեղծել մեկ միասնական կառույց, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների դատական հայցերի նախապատրաստման աշխատանքների համակարգմամբ: «Անհրաժեշտ է ստեղծել մի մարմին, որը բարձր մակարդակով կհամակարգի այդ հարցի շուրջ բոլոր ջանքերն ու գործողությունները»,- նշել է փորձագետը:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին այն մասին, թե արդյոք Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները կարող են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել և այդ դատական ատյանում լուծել նյութական վնասի հատուցման խնդիրը, Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ այդ տարբերակը նույնպես հնարավոր է և կարող է բավական արդյունավետ լինել: