5 օգոստոսի 2010 - 20:49 AMT
Սիրահարների այգում կազմակերպվել էին Կոստան Զարյանի ստեղծագործությունների ընթերցումներ և քննարկումներ

Օգոստոսի 5-ին, Սիրահարների այգում կազմակերպվել էին Կոստան Զարյանի ստեղծագործությունների ընթերցումներ և քննարկումներ: Միջոցառումը նվիրված էր գրողի 125-ամյակին և կազմակերպվել էր մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ:

Այգում մասնակիցները ընթերցել են սիրված հատվածներ Զարյանի գործերից, նրա ստեղծագործությունների շուրջ արտահայտել են իրենց տպավորությունները և քննարկում ծավալել իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ:

Այս կերպ կազմակերպիչները նպատակ ունեին ուշադրություն հրավիրելու Զարյանի ստեղծագործություններին և նպաստելու երիտասարդների ընթերցանության մշակույթին: