12 օգոստոսի 2010 - 12:01 AMT
ՌԴ-ԵՄ Կոմիտեն կզբաղվի հետխորհրդային տարածքում առկա հակամարտություններով

Օգոստոսի 11-ին կայացավ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Զրույցի ընթացքում քննարկվել է պայքարը Ռուսաստանի Դաշնության տարածքում բռնկված հրդեհների դեմ: Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել Էշթոնին Եվրամիության օգնության առաջարկի համար: Նշելով, որ հրդեհների պիկն արդեն անցել է, նախարարը բարձր է գնահատել երկկողմ հիմքերով մի շարք ԵՄ անդամ երկրների աջակցությունը:

Կողմերը քննարկել են Ռուսաստանի ու ԵՄ փոխգործակցության հարցերը Մերձավոր Արևելքի, Բալկանների, Անդրկովկասի խնդիրների և մերձդնեստրյան կարգավորման շուրջ համագործակցության ոլորտները ներառյալ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ՌԴ-ԵՄ Կոմիտեի ստեղծման մասին Դմիտրի Մեդվեդևի և Անգելա Մերկելի նախաձեռնության համատեքստում:

Համաձայնեցված է այս տարվա սեպտեմբերին Նյու-Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի դաշտում «1+27» ձևաչափով Ռուսաստանի ու Եվրամիության ԱԳՆ հանդիպման անցկացումը: