19 օգոստոսի 2010 - 16:32 AMT
Լուսակերտում բազմազգ երիտասարդական ճամբար է բացվել

Հայաստանի ազգային փոքրամասնությունների համայնքների երիտասարդությունը իրենց էթնիկ հայ հասակակիցների հետ միասին կմասնակցեն UN DPI հնգօրյա ամառային ճամբարին (ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն), որը բացվեց այսօր Լուսակերտում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունից, երիտասարդության հետ կքննարկվեն հանդուրժողականությանն ու մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: Ճամբարի մասնակիցները կտեղեկանան նաև Միավորված ազգերի կազմակերպության, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի, Բաց հասարակության ինստիտուտի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործունեության մասին: Ճամբարը նվիրված է Երիտասարդության միջազգային տարվան` «Երկխոսություն և փոխըմբռնում» խորագրով: