20 օգոստոսի 2010 - 15:33 AMT
Ռուսաստանը կշարունակի իր միջնորդական առաքելությունը Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցության գործում

Ռուսաստանը կշարունակի իր միջնորդական առաքելությունը Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցության գործում: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի Կովկասում կրկին պատերազմ չսկսվի: Ես նաև համոզված եմ, որ չի կարելի միջնորդներ պարտադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այս դեպքում կարևոր է արդյունքը, այլ ոչ թե այն ինստիտուտները, որոնք կիրառվում են: Այն միջնորդական ինստիտուտները, որոնք զբաղվում են այս հակամարտությամբ կամ առաջարկվում են, պետք է ընդունելի լինեն այն երկրների համար, որոնք գտնվում են ոչ դյուրին բանակցությունների գործընթացում: Անհնար է միջնորդներ պարտադրել, եթե նրանք դուր չեն գալիս կամ նրանց մասնակցությունն առաջացնում է հիմնավորված կասկածներ անկողմնակալության մեջ»,- ընդգծել է ՌԴ նախագահը, հավելելով, որ եթե կողմերը պայմանավորվեն գործընթացում նոր միջնորդներ ներգրավելու մասին, այդ թվում` ՄԽ շրջանկաներում, ապա ՌԴ-ն կընդունի այդ իրողությունը: Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ը դեռևս ցուցադրում է ինչ-որ արդյունավետություն:

Իր հերթին, ՀՀ նախագահը նշել է, որ հայկական կողմը բազմիցս միանշանակ և կտրուկ հայտարարել է, որ Մինսկի խմբի ձևաչափն ամենաընդունելին է համարում:

«Բոլորին հայտնի է հայկական դիրքորոշումը.մենք կարծում ենք, որ ՄԽ շրջանակներում կարելի է կոնկրետ արդյունքների հասնել: Բացի դրանից, ցանկանում եմ ասել, որ տարածաշրջանում իրավիճակը «ոչ խաղաղություն է, ոչ պատերազմ»: Վատ է, որ խաղաղություն չէ, բայց լավ է, որ պատերազմ չէ, և դրանում մեծ է ՄԽ ավանդը»,- ասել է Սարգսյանը: