24 օգոստոսի 2010 - 19:05 AMT
Հայաստանում 2010 թ. տեղադրվել են վճարային քարտերի սպասարկման ավտոմատ գանձման 754 մեքենաներ

2010թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ հաճախորդներին վճարային քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումը իրականացրել են ՀՀ տարածքում գործող 20 առևտրային բանկեր: Ընդ որում, 19 առևտրային բանկեր անդամակցում են «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգին:

Հաշվետու ժամանակահատվածում քարտերի սպասարկման նպատակով տեղադրվել են 18 նոր ավտոմատ գանձման մեքենաներ և 2010թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ դրանց ընդհանուր քանակը կազմել է 754: Այդ թվում`«ԱրՔա» վճարային քարտերի սպասարկումը իրականացվում է 697 ավտոմատ գանձման սարքավորումների միջոցով: Առևտրային բանկերի տեղադրած POS - տերմինալների ընդհանուր քանակը կազմել է 2961, որից 442-ը տեղադրված է առևտրային բանկերի ստորաբաժանումներում: Տեղադրված իմպրինտերների ընդհանուր քանակը կազմել է 25:

2010թ. երկրորդ եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 130 մլրդ դրամի 2790246 գործառնություն: Այդ թվում` քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է մոտ 9.4 մլրդ դրամ: