Հայ մարզիկներն ավարտել են իրենց ելույթները Սինգապուրի ամառային պատանեկան օլիմպիական խաղերում:
Վերջինը ելույթ են ունեցել հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը և թիավորող Էդգար Բաբայանը: Վարդումյանը 20 մասնակիցների շարքում զբաղեցրել է 10-րդ տեղը, օլիմպիական չեմպիոն է դարձել Դենիս Կուշնիրովը (Ուկրաինա), որը հավաքել է 578 միավոր:
Բաբայանը 14 մարզիկների շարքում սլալոմ ոճում զբաղեցրել է 8-րդ տեղը, չեմպիոն է դարձել չինացի Հիադոնգ Յանգը:
Արծաթե մեդալ է նվաճել ծանրորդ Գոռ Մինասյանը, բրոնզե մեդալներ են նվաճել` Սմբատ Մարգարյանը, ազատ ոճի մարզիկ Արտակ Հովհաննիսյանը և ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը:
Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 26-ին, այդ ժամանակ կորոշվի Հայաստանի հավաքականի տեղը ընդհանուր թիմային հաշվարկում: