27 օգոստոսի 2010 - 11:50 AMT
Հայ-ռուսական հարաբերությունների վերջին գործընթացները որոշակի դժվարություններ են առաջացնում Ադրբեջանի մոտ

Հայ-ռուսական հարաբերությունների վերջին գործընթացները որոշակի դժվարություններ են առաջացնում Ադրբեջանի մոտ, որը շարունակում է ղարաբաղյան հակամարտության լուծման ռազմական ճանապարհի վերաբերյալ ռազմատենչ քարոզչությունը: Այդ մասին լրագրողներին Երևանում ասել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքերով, Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարացնելու մասին արձանագրությունը պահպանում է ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում, ինչը մոտ ժամանակները պատերազմն անհավանական է դարձնում: «Պայմանագրում հստակ ասվում է, որ ռուսական զորքերը կպահպանեն ոչ միայն հայ-թուրքական, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանը: Ադրբեջանն էլ ցանկանում է կոմպենսացնել հայ-ռուսական համաձայնությունները`իր ցանկությունը մատուցելով որպես իրականություն»,- ասել է Ջամալյանը: