27 օգոստոսի 2010 - 13:35 AMT
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հայտարարեց նոր կորպորատիվ ինտերնետ կայքի մեկնարկի մասին

2010թ. օգոստոսի 27-ին սկսեց գործել ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր կորպորատիվ ինտերնետ կայքը:

ՎՏԲ խմբի տեղեկատվական ռեսուրսների զարգացման ռազմավարությանը համապատասխան ՎՏԲ-Հայաստան Բանկի նկատմամբ կիրառվել է խմբի կայքերի ձևավորման նոր միասնական ֆիրմային ոճ` հաշվի առնելով հայկական շուկայի պահանջները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի նորացված ինտերնետ կայքի մեկնարկը տեղի ունեցավ ՎՏԲ դուստր ընկերությունների բոլոր կայքերի պարունակության կառավարման նախկին համակարգից Միասնական տեղեկատվական hամակարգ (ՄՏՀ) տեղափոխման շրջանակներում:

Այժմ ՎՏԲ-Հայաստան բանկի կայքի այցելուները հնարավորություն ունեն օպերատիվ կերպով ստանալ մանրամասն տեղեկություն պրոդուկտների, տրամադրվող ծառայությունների, սպասարկման պայմանների, սակագների մասին և այլն: Պարունակության ընդլայնված տարածքը թույլ է տալիս կայքի այցելուներին ստանալ առավել մեծ քանակությամբ տեղեկատվություն նվազագույն ժամանակում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: