27 օգոստոսի 2010 - 16:07 AMT
Արդշինինվեստբանկն արժանացել է Citibank-ի մրցանակին` փոխանցումների բարձր որակ ապահովելու համար

Նյույորքյան Citibank-ը Արդշինինվեստբանկին շնորհել է մրցանակ` ԱՄՆ դոլարով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:

Արդշինինվեստբանկի Citibank-ին կատարած փոխանցումների ավելի քան 99 տոկոսը համապատասխանել են վճարման հանձնարարականի ստանդարտներին, ինչի շնորհիվ Citibank-ում դրանք մշակվել են ավտոմատ կերպով` առանց մարդկային միջամտության: Այս մրցանակը մեկ անգամ ևս վկայում է Արդշինինվեստբանկի անձնակազմի աշխատանքային բարձր պատասխանատվության, մասնագիտական հմտության և արհեստավարժության մասին:

Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Նման մրցանակները մեզ պարտավորեցնում են լինել առավել ուշադիր և պատասխանատու, թե’ մեր հաճախորդների, և թե’ արտերկրի գործընկեր բանկերի նկատմամբ: Ի դեպ, սա արդեն երկրորդ նմանատիպ մրցանակն է: Արդշինինվեստբանկը 2006թ. նույնպես արժանացել է Citibank-ի հատուկ մրցանակին` Citibank ուղղված դոլարային վճարումների համար: Հավաստիացնում եմ, որ Արդշինինվեստբանկը շարունակելու է մնալ վստահելի և հուսալի գործընկեր իր բոլոր հաճախորդների համար»: Այս մասին հաղորդում է Արդշինինվեստբանկի մամլո ծառայությունը: