31 օգոստոսի 2010 - 19:45 AMT
Սեպտեմբերի 8-11-ը Լեհաստանի Կրինիցա քաղաքում տեղի կունենա Եվրոպական տնտեսական 20-րդ համաժողովը

2010 թ. սեպտեմբերի 8-11-ը Լեհաստանի Կրինիցա քաղաքում տեղի կունենա Եվրոպական տնտեսական 20-րդ համաժողովը, որի առաքելությունը ԵՄ անդամ և հարևան երկրների միջև տնտեսական ու քաղաքական համագործակցության զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է:

ԵՏՀ հաղորդագրության համաձայն, համաժողովի ծրագիրը ներառում է մի շարք լրացուցիչ միջոցառումներ, ինչպիսիք են` տարածաշրջանների համաժողովները, ոչ կառավարական կազմակերպությունների համաժողովը, ներդրումային համաժողովը:

Համաժողովի «Հարավային Կովկաս. Ինչպես կազմակերպել տարածաշրջանային արդյունավետ քաղաքականություն» թեմայով նիստին կմասնակցեն Եվրամիության, Ռուսաստանի, Սլովակիայի ներկայացուցիչները, ներկա կլինեն նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ներկայացուցիչները: