1 սեպտեմբերի 2010 - 14:54 AMT
Դավիթ Նալբանդյանը դժվարությամբ դուրս եկավ US Open-ի երկրորդ շրջան

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դժվարությամբ դուրս եկավ US Open 2010-ի երկրորդ շրջան:

Օգոստոսի 31-ին աշխարհի 33-րդ ռակետը միայն 5 սեթերում առաջ անցավ աշխարհի 231-րդ ռակետ Ռիկ դե Վոեստայից (ՀԱՀ): Նալբանդյանը հաղթեց 7:6, 3:6, 6:4, 6:7 և 6:4 հաշվով, հաղորդում է gotennis.ru-ն:

Այդ հաղթանակի շնորհիվ Նալբանդյանը մեծացրեց իր առավելությունը Ռիկի հետ անձնական հանդիպումների հաշիվներում` 2:0:

Մրցաշարի 3-րդ շրջան դուրս գալու համար նա կմրցի ֆրանսիացի Ֆլորան Սերայի հետ:

Ավելի վաղ Նալբանդյանը և Սերան երբեք չեն հանդիպել պաշտոնական մրցումներում: