Համաձայն ՀՀ Պետեկամուտների կոմիտեի տվյալների, 2010-ի առաջին կիսամյակում հանրապետություն է ներկրվել 147 852 տոննա ցորեն 36 998 մլն դոլար արժողությամբ 2009-ի նույն շրջանի 126 841 տոննայի (32 160 մլն դոլար) փոխարեն:
Ցորենի շուկայում գերիշխող դիրք է գրավում «Սալեքս գրուփ» ընկերությունը, որը պատկանում է ձեռնարկատեր, պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որին բաժին է ընկնում շուկայի 42.05 տոկոսը, «Մանան գրեյն» ընկերությանը պատկանում է 36.77 տոկոսը: Այդ երկու ընկերություններն ապահովում են Հայաստանի ներքին շուկայի մոտ 80 տոկոսը:
Ցորենի մեծ մասը Հայաստան է ներկրվում Ռուսաստանից` տարեկան 300-400 հազար տոննա, որն աշխարհում արտահանմամբ 4-րդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ից, ԵՄ-ից և Կանադայից հետո: