6 սեպտեմբերի 2010 - 19:11 AMT
«Ստրատեգիա 2020» նախագիծը սեփական կայքն ունի

Հայաստանի Երիտասարդական կուսակցությունը գործարկել է strategia2020.am-ը` նվիրված կուսակցության «Կադրային ռեզերվ» և «Երիտասարդական կառավարություն» նախագծերին: Ինչպես ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Երիտասարդական կուսակցության կառավարման անդամ Արտակ Խաչատրյանը, այսուհետև «Կադրային ռեզերվ» և «Երիտասարդական կառավարություն» նախագծերին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել օնլայն:

«Ստրատեգիա 2020» նախագիծն ուղղված է բացահայտելու Հայաստանում ինտելեկտուալ և տաղանդավոր երիտասարդներին, ինչպես նաև նպատակ ունի գործատուների ուշադրությունը հրավիրել նրանց վրա ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում: «Կադրային ռեզերվ» նախագծի շրջանակներում երիտասարդները թեստավորում են անցնում և նրանց տվյալները հասանելի են դառնում պոտենցիալ գործատուի համար: