7 սեպտեմբերի 2010 - 18:05 AMT
ՀՀ Կենտրոնական բանկն ավտոմեքենաների ապահովագրման թեմային նվիրված սեմինար կկազմակերպի

Հայաստանի Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ին «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) համակարգ» թեմայով սեմինար կկայանա: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժինը, սեմինարի բացմանը ելույթ կունենա երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը:

Սեմինարի ընթացքում կքննարկվեն ԱՊՊԱ համակարգի ներդրման հետ կապված խնդիրներ, կներկայացվի միջազգային փորձը, ԱՊՊԱ մոդելը Հայաստանում, ԱՊՊԱ համակարգի մասին հանրության իրազեկմանն ուղղված միջոցառումներ (PR պրոդուկտներ):