9 սեպտեմբերի 2010 - 12:29 AMT
Ալեքսանդր Մանասյան. Հայաստանը կարող է այնպիսի բանաձև մշակել, որն Ադրբեջանին բարդ դրության մեջ կգցի

Պետք չէ գերագնահատել կամ թերագնահատել Ադրբեջանի կողմից ՄԱԿ Գլխավոր վեհաժողով ներկայացրած բանաձևը «բռնազավթված տարածքների» մասին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանն այնպիսի փաթեթ է մշակել, որն ընդունելի է միջազգային ատյանների համար: Քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ հայկական կողմը կարող է բանաձև մշակել, որը մեծ ուժ կունենա և ընդունելի կլինի գրեթե բոլորի համար:

Նա նաև հայտարարել է, որ հայկական կողմը կարող է առաջարկել հակամարտության կարգավորումը հետևյալ կերպ. կողմերը պետք է ազատագրեն այն տարածքները, որոնք միջազգային իրավունքի տեսակետից նրանց չեն պատկանում: «Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ճանաչումն իրավական ակտ չէ, այլ քաղաքական: Իրավական տեսանկյունից բռնազավթող համարվում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը, քանի որ համաձայն Կարսի պայմանագրի, Նախիջևանը չի պատկանում Ադրբեջանին: Հետևաբար, եթե մենք առաջարկենք համապատասխան բանաձև, Ադրբեջանը բավական բարդ իրավիճակում կհայտնվի»,- ասել է Մանասյանը: